Կարծիք

13.10.2015 14:02


Ամեն ինչ հիմնված է կեղծիքի վրա

Ամեն ինչ հիմնված է կեղծիքի վրա
Երեկ մի հատ նյութ էր տարածվում, որտեղ, իբր, գյուղացիներին հրահանգել էին հավաքած բամբակը հետ կպցնել բամբակենու վրա, որ ղեկավարության այցի ժամանակ երևա, թե ինչ առատ բերք ունեն։ Ծիծաղեցինք, անցավ գնաց, բայց մեր պետության գլխավոր խնդիրներից մեկն էլ են կեղծիքի վրա հիմնված հաշվետվությունները վերադասին։ Վստահաբար ասում եմ՝ 99% ոլորտներում (գուցե ոլորտ կա, որից գաղափար չունեմ, ու իրոք ամեն ինչ լավ է, կեղծելու կարիք չկա) ներկայացվող թվերը ուռճացված են. ոչ մի գերատեսչություն իրական պատկերը չի արտացոլում հաշվետվություններում, որովհետև վերևների հետ խնդիր կունենա, որովհետև գյուղապետից պահանջում են ինչ-որ արդյունք, որը հնարավոր չի ցույց տալ, ինքը ստիպված մի բան հորինում, ուղարկում է մարզպետարան, որ չասեն՝ վատ ես աշխատում, մարզպետարանը մի բան ավելացնելով՝ ուղարկում է Կառավարություն, ու սենց ամենացածր օղակից մինչև նախագահ ամեն ինչ հիմնված է կեղծիքի վրա, չնայած բոլորն էլ գիտեն խաղի կանոնները, ընթացքում դրանք խախտողներն էլ դառնում են թույլ օղակ ու լքում են մեծ խաղը։ Մասնավոր սեկտորում մարդիկ ստիպված հարկերն են թաքցնում, էլի ոչ իրական թվերն են ներկայացնում պետական մարմիններին, որովհետև իրականի դեպքում, մեղմ ասած, տակ կտան։ Սահմանադրության մեջ գրված է, որ պաշտոնյաները բիզնեսով զբաղվելու իրավունք չունեն, բայց համարյա բոլորը բիզնես ունեն։ Հիվանդանոցներում գործն անում, ՀԴՄ չեն խփում, որ իրանց էլ մի բան մնա աշխատավարձից զատ, դու էլ որոշ դեպքերում ձայն չես հանում, որ քո հիվանդին սխալ չբուժեն ու քո մուռը իրանից հանեն... ԴԱՀԿ-ն սխալ ակտեր է ուղարկում մարդկանց, որը կպավ՝ կպավ, որն էլ չէ՝ կասեն՝ սխալվել ենք, ու սենց շարունակ։
Լավ պետություն դառնալու առաջին նախապայմանն իրականությունն ընդունելն է ու իրար չխաբելը։ Բարեփոխումներով թող իրանց բիզնեսով զբաղվելու իրավունք տան ու չխաբեն. թող կոնկրետ խաղի կանոններ գրեն, հարմարվողը հարմարվի, չհարմարվողը արտագաղթի, թե չէ իրար կուտ ենք տալիս, որ ի՞նչ անենք։
Արման Թաթոսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը