Աշխարհ

13.10.2015 18:34


Շվեդիայում մորուքավորների ակումբի անդամներին ԻՊ ահաբեկիչների տեղ են ընդունել

Շվեդիայում մորուքավորների ակումբի անդամներին ԻՊ ահաբեկիչների տեղ են ընդունել

Շվեդիայի Յոնչեպինգ քաղաքում մորուքավորների ակումբի անդամների՝ սև դրոշով լուսանկարվելու ավանդական արարողության ժամանակ անցորդները ոստիկանություն են կանչել՝ շփոթելով տղամարդկանց «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայինների հետ։ Այս մասին գրում է «ՌԻԱ նովոստի»–ն։

«Մենք շարվել էինք լուսանկարվելու համար, մեր ակումբից 30 տղամարդ՝ սեփական դրոշով, երբ հանկարծ հայտնվեց ոստիկանությունը»,–տեղական թերթին պատմել է մորուքավորների ակումբի անդամներից մեկը՝ Անդրեաս Ֆրանսսոնը։ Արդյունքում՝ ժամանած ոստիկանները մորուքավորների հետ ծիծաղել են ստեղծված իրավիճակի համար։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը