Աշխարհ

13.10.2015 13:09


Կլիչկոն վիրավորվել է «նրբերշիկ» բառից և պտտվել ձողի վրա (տեսանյութ)

Կլիչկոն վիրավորվել է «նրբերշիկ» բառից և պտտվել ձողի վրա (տեսանյութ)

Կիևի քաղաքապետ, աշխարհի բազմակի չեմպիոն, նախկին բռնցքամարտիկ Վիտալի Կլիչկոն Ուկրաինայի մայրաքաղաքի համայնքներից մեկում բացած սպորտային հրապարակում չի կարողացել պտտվել ձողի վրա։ Հավաքված բազմության կանանցից մեկը հիասթափված ասել է. «Օյ, իսկը նրբերշիկ»։

Լսելով ակնարկը և ցանկանալով ապացուցել, որ ավելիին է պատրաստ՝ Կլիչկոն, այնուամենայնիվ, մեկ պտույտ է կատարել ձողի շուրջ՝ արժանանալով ներկաների ծափահարություններին։ Ուկրաինական ԶԼՄ–ն անմիջապես մեկնաբանել է՝ Կլիչկոն դեռ գերազանց մարզավիճակում է։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը