ՌԴ վարչապետ Վլադիմիր Պուտինի կարծիքով'որպեսզի Լուժկովը խուսափեր հրաժարականից, պետք է ժամանակին անհրաժեշտ քայլեր ձեռնարկեր նախագահ Դմիտրի Մեդվեդևի հետ հարաբերությունները բարելավվելու համար։ Այս մասին տեղեկացնում է «Ինտերֆաքսը»։
-Միանգամայն ակնհայտ է, որ Մոսկվայի քաղաքապետի և նախագահի հարաբերությունները լավ չդասավորվեցին, այնինչ քաղաքապետն է նախագահի ենթական, ոչ թե հակառակը,-ասել է Պուտինը և այնուհանդերձ նշել, որ Լուժկովը շատ բան է արել Մոսկվայի զարգացման համար և ժամանակակից Ռուսաստանի համար նշանակալի կերպար է։
-Ինչ վերաբերում է գործընթացին, ապա Ձեր խոնարհ ծառան է հեղիանակն այն օրենքի, որի համաձայն այսօր իշխանության են բերվում և հեռացվում շրջանների ղեկավարները։ ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևը գործել է օրենքին համապատասխան և իր լիազորությունների շրջանակներում։
«Նախագահի վստահության կորստի կապակցությամբ» ֆեդերացիայի կողմերի ղեկավարներին հեռացնելու կարգը ներդրվել է Վլադիմիր Պուտինի կողմից։
Քաղաքապետ Յուրի Լուժկովը պաշտոնից հեռացվել է սեպտեմբերի 28-ին՝ Դմիտրի Մեդվեդևի հրամանագրով։ Նախագահի վարչակազմից հայտնում են, որ Լուժկովին առաջարկվել է հեռանալ սեփական կամքով, սակայն վերջինս հրաժարվել է՝ դրանով իսկ ընտրելով իր հրաժարականի ավելի կոշտ տարբերակը։
Պուտինը նշել է Լուժկովի գլխավոր սխալը