Օդեսսայի նահանգապետ Միխայիլ Սահակաշվիլին և նրա խորհրդական Մարիա Գայդարը քաղաքացիների համար նոր ապակյա ընդունարան են բացել Օդեսսայում:
«УНН»-ի փոխանցմամբ՝ ամբողջությամբ ապակյա ընդունարանը կառուցված է Շևչենկոյի պողոտայում գտնվող մարզպետարանի մոտ: Նոր ընդունարանում աշխատելու է 17 մարդ, որոնց հիմնական նպատակը քաղաքացիների և քաղաքապետարանի պաշտոնյաների միջև արագ կապի հաստատումն է լինելու:
«Ինչ վերաբերում է այդ ընդունարանին, ապա դա այնքան փոքր բան է: Անկեղծ ասած, ոչ մի լավ բան տեղի չի ունենում, այդ իսկ պատճառվ նույնիսկ այսպիսի փոքր բանը մարդկանց ուրախացնում է: Ես չգիտեմ՝ պե՞տք է արդյոք դրան ծափահարել, սակայն դա ինձ նյարդայնացնում է: Բայց իրականում դա լավ մեկնարկ է», - մեկնաբանել է ընդունարանի բացումը Սահակաշվիլին:
Քաղաքացիների առաջին ընդունելությունն անցկացրել է անձամբ Սահակաշվիլին, ինչն իրարանցում է առաջացրել:
Սահակաշվիլին ապակյա ընդունարան է բացել Օդեսսայում

7or.am