Աշխարհ

13.10.2015 20:18


Գաբրելյանովը պետերբուրգյան 3 թերթ է փակել

Գաբրելյանովը պետերբուրգյան 3 թերթ է փակել

«News Media» հոլդինգի ղեկավար Արամ Գաբրելյանովը որոշում է կայացրել փակել ընկերությանը պատկանող երեք թերթ ՌԴ Սանկտ Պետերբուրգից՝ «Невское время»–ն, «Смена»–ն և «Вечерний Петербург»–ը։ Այս մասին տեղեկացնում է «Коммерсантъ»-ը: Ընդհանուր առմամբ, իր աշխատանքը կորցնելու է մոտ 100 մարդ:

«Մեզ այդ մասին հայտնել են մոտ երեք շաբաթ առաջ: Այս պահին գործից հեռացվել են բոլոր աշխատողները: Խմբագրությունը ցրվել է երկկողմանի համաձայնությամբ: Եվ ոչ ոք չի պատրաստվում բողոքի ակցիաներ կազմակերպել, քանի որ մենք բոլորս էլ լավ հասկանում ենք, որ կա սեփականատեր, ով կառավարում է բոլոր ֆինանսները: Թե՛ երկրի ղեկավարությունը, թե՛ քաղաքի իշխանություններն այդ իրավիճակին ծանոթ են», - հայտարարել է «Вечерний Петербург»-ի խմբագիր Կոնստանտին Միկովը:

Աղբյուրի փոխանցմամբ՝ քաղաքի իշխանություններն առաջարկել են Գաբրելյանովին իրենց վաճառել թերթերը կամ ֆինանսավորում տրամադրել քաղաքի բյուջեի հաշվին, սակայն լրատվական հոլդինգի ղեկավարը հրաժարվել է առաջարկից:

«Մենք փակում ենք միայն տպագիր տարբերակը: Տպաքանակները շատ ցածր էին: Առցանց տարբերակը շարունակելու է իր աշխատանքը: Հետևելու ենք նրանց ցուցանիշներին՝ որ ուղղությամբ են նրանք շարժվում. կա՞ որևէ հեռանկար, կա՞ լսարան: Դատելով այն ցուցանիշներից, որոնք ես տեսել էի՝ դրանք չնչին են: Սա բիզնես չէր. սա ավելի շատ նման էր բարեգործության: Իսկ ես եկել էի այստեղ՝ բիզնեսով զբաղվելու», - մեկնաբանել է ստեղծված իրավիճակը Գաբրելյանովը:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը