Լրահոս

19.11.2009 14:25

Կիրո Մանոյան. «Այսօրվա իրադարձություններից ելնելով՝ ես չեմ բացառում, որ Թուրքիայում վավերացումը տարիներով ձգվի»

Կիրո Մանոյան. «Այսօրվա իրադարձություններից ելնելով՝ ես չեմ բացառում, որ Թուրքիայում վավերացումը տարիներով ձգվի»

ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսելով հայ-թուրքական հարաբերությունների մասին՝ ասել է, որ առաջիկա ամիսներին որևէ իրադարձության ակնկալիք չունի։

-Այսօրվա իրադարձություններից ելնելով՝ ես չեմ բացառում, որ Թուրքիայում վավերացումը տարիներով ձգվի՝ այնքան ժամանակ, որքան Թուրքիան այս հարցը կկապի ղարաբաղյան հարցի հետ։ Իսկ ղարաբաղյան հարցը վաղը չի կարգավորվելու։ Պարզ է, որ Թուրքիան լուրջ քայլ չի անի,-նշել է նա։

Ըստ Կիրո Մանոյանի՝ հնարավոր է ապրիլին  Թուրքիան ինչ-որ հնարք անի՝ միջազգային հանրության աչքին թոզ փչելու համար։

-Մասնավորապես արտաքին հարաբերությունների հանձնաժողովի եզրակացությունը ներկայացնի արձանագրությունների վերաբերյալ, որպեսզի բերվեն խորհրդարանի օրակարգ։ Բայց 20 տարի առաջ ստորագրված միջազգային պայամանագրեր կան Թուրքիայի խորհրդարանում, որոնք մինչ այսօր չեն վավերացվել, և կարող է՝ նոր կառավարություն գա և  էլի ձգվի,-ասել է նա։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։