Աշխարհ

13.10.2015 18:14


Ինչպես է ձևավորվում «Իսլամական պետության» բյուջեն

Ինչպես է ձևավորվում «Իսլամական պետության» բյուջեն

«Իսլամական պետությունը» փորձում է գործել ոչ միայն որպես դասական ահաբեկչական խմբավորում, այլ նաև պատճենել պետության գործառույթները գրավված շրջաններում։ ԻՊ վերահսկողության տակ գտնվող տարածքներում ահաբեկիչները ստեղծում են սեփական դպրոցները, սոցիալական ծառայությունները, ԶԼՄ, նորակոչիկների ներգրավման կետեր և այլն։

Սոցիալական, ռազմական և մյուս ծառայությունները, բնականաբար, անհնար են առանց լիարժեք բյուջեի։ «vestifinance.ru»–ի փոխանցմամբ՝ վերջերս հանրային հասանելիություն են ստացել ԻՊ ֆինանսական փաստաթղթերի որոշ պատճեններ, որոնք բացահայտում են՝ ինչպես է ձևավորվել խմբավորման բյուջեն սիրիական Դեյր–էզ–Զոր շրջանում 2014թ. դեկտեմբերի 23–ից 2015թ. հունվարի 22–ն ընկած ժամանակահատվածում։

Տվյալները հրապարակել է ամերիկյան «Middle East Forum» վերլուծական կենտրոնի բրիտանական մասնաճյուղի հետազոտող Այմեն Ջավադ ալ–Թամիմին (Aymenn Jawad al-Tamimi), որը ներկայումս սիրիական սահմանին մոտ է գտնվում։

Ըստ այդ փաստաթղթերի՝ ԻՊ եկամուտը նշված շրջանում մեկ ամսում կազմել է 8 մլն դոլար, ընդ որում՝ այդ միջոցների ավելի քան 45%–ը բռնագրավվել է շրջանի բնակիչներից։ Նավթի վաճառքից ստացված հասույթը կազմել է այդ գումարի ընդամենը 28%–ը, մինչդեռ նախկինում ենթադրվում էր, որ հենց «սև ոսկու» վաճառքի շնորհիվ է ֆինանսավորվում ԻՊ գործունեությունը։

Դե, իսկ կազմակերպության միջոցների գերակշիռ մասը՝ 63%–ը (5 մլն դոլար), ուղղվում է ռազմական ծախսերի վրա՝ սկսած գրոհայինների վարձատրությունից, վերջացրած ռազմական ենթակառուցվածքների ստեղծումով։ 10%–ը սպառվում է «կարգապահության»՝ ներքին ոստիկանության վրա, իսկ սոցիալական կարիքների, բյուրոկրատական ապարատի, բժշկության և սոցցանցերում տարվող քարոզի ֆինանսավորմանն ուղղվում է միջոցների մնացած 17%–ը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը