Քաղաքական

13.10.2015 11:15


Հակառակորդը կրակել է Տավուշի ուղղությամբ. զոհեր և վիրավորներ չկան

Հակառակորդը կրակել է Տավուշի ուղղությամբ. զոհեր և վիրավորներ չկան

Հայ-ադրբեջանական շփման գծում հակառակորդը շարունակում է ակտիվ մնալ, թեև, նախորդ շաբաթների համեմատ, հրադադարի խախտման պարբերականությունը նվազել է: NewsBook-ի հետ զրույցում ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից տեղեկացրեցին, որ երեկ երեկոյան հակառակորդը կրակել է Տավուշի մարզի ուղղությամբ:

«Տավուշի մարզի տարբեր հատվածներում կրակել են տարբեր տրամաչափի զենքերից, այդ թվում` նաև խոշոր տրամաչափի հրազենից են գնդակոծվել հայկական դիրքերը: Իրավիճակը վերահսկելի է»,- ասացին ՊՆ-ից` հավելելով, որ հրադադարի ռեժիմը խախտվել է անկանոն կրակոցների տեսքով` գյուղերի և դիրքերի ուղղությամբ:

Բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան ո՛չ խաղաղ բնակչության, ո՛չ զինվորականների շրջանում:

Տավուշի մարզի Կոթիի գյուղապետ Ֆելիքս Մելիքյանն էլ նշել է, որ կրակոցներն այդքան էլ երկար չեն տևել։

Մանրամասները՝ NewsBook–ում։

Այս խորագրի վերջին նյութերը