Լրահոս

29.09.2010 10:15


Ի. Ալիևը արցախյան հակամարտության հարցում ունեցած դիրքորոշման համար շնորհակալ է Ուզբեկստանից

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը միջկառավարական բանակցությունների շրջանակներում Տաշքենդ կատարած պաշտոնական այցի ընթացքում ճեպազրույցի ժամանակ ասել է, թե Ադրբեջանի համար շատ կարևոր է Ուզբեկստանի դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում։

-Ես արդեն խոսել եմ այս մասին և մեկ անգամ ևս ուզում եմ շեշտել, որ մենք շատ երախտապարտ ենք Ուզբեկստանի հետևողական, սկզբունքային և հաստատուն դիրքորոշման համար, ինչպես նաև այն հարցում, որ բոլոր հակամարտությունները պետք է լուծվեն միջազգային իրավունքի չափորոշիչների և սկզբունքների շրջանակներում,-ասել է Ադրբեջանի նախագահը։

 

Այս խորագրի վերջին նյութերը