ԵՏՄ–ն կենտրոնացել է Իսրայելի հետ համագործակցության վրա
Եվրասիական տնտեսական միության երկրների իշխանությունները մտադիր են ազատ առևտրի գոտու ստեղծման հարցը քննարկել Իսրայելի հետ։ Միևնույն ժամանակ, դիտարկվում է նաև ԱԱԳ–ի ստեղծման հնարավորությունը Հնդկաստանի, Եգիպտոսի և Իրանի հետ։ Այս մասին, «ՌԻԱ նովոստի»–ի փոխանցմամբ, հայտնել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը։
«Քանի որ մեր արտասահմանյան գործընկերներն առաջվա նման հետաքրքրություն են ցուցաբերում ԵՏՄ–ին, իսկ մայիսին, հիշեցնեմ, ԱԱԳ ստեղծելու վերաբերյալ համաձայնագիր ստորագրվեց Վիետնամի հետ, նմանատիպ բանակցություններ սկսելու հարց կքննարկվի նաև Իսրայելի հետ։ Նշեմ, որ փորձագիտական մակարդակով ընթանում է նաև Հնդկաստանի, Եգիպտոսի և Իրանի հետ ԱԱԳ ստեղծելու վերաբերյալ հնարավոր համաձայնագրի մշակումը»,–ասել է Ուշակովը՝ հավելելով, որ ԵՏՄ առաջնորդները մտադիր են խորացնել համագործակցությունը նաև Կիևի հետ։
Ավելի վաղ էլ հայտնի էր դարձել, որ Եվրասիական միությունը կհամագործակցի Եվրամիության հետ։

7or.am