Հայ ազգային կոնգրեսը կաջակցի, որ Սերժ Սարգսյանը մնա պատմության մեջ
Այսօր «Դուպլեքս» մամուլի ակումբում նոյեմբերի 11-ին հնչած Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթի հատկապես վերջին հատվածի՝ Եղիազար Այնթապցու մասին հիշատակման վերաբերյալ իր տեսակետն է հայտնել Հայոց համազգային շարժման ներկայացուցիչ Արամ Մանուկյանը։
-Լևոն Տեր-Պետրոսյանը հայտարարում է՝ եղբա՛յր, եթե քեզ պետք է իշխանություն, պետք է լեգիտիմություն, ապա դրա համար չարժե Հայաստանի, հայ ժողովրդի սեփականությունը վաճառել ուրիշներին, և դրանով ապահովել իշխանություն։ Արի՛, վերցրո՛ւ քո իշխանությունը, բայց երբեք պատմական ու ազգային առումով կորուստներ մի՛ տուր և Հայաստանը մի՛ վաճառիր օտարին։ Սա շատ տխուր, բայց ռեալիստական և պարզ մոտեցում է։ Մարդ եթե իշխանատենչ է, մարդ եթե շահամոլ է, և դրա արդյունքում տուժում է նրա երկիրը, իսկ երկու սրբագույն խնդիր՝ կապված մեծաքանակ զոհերի հետ՝ Ցեղասպանության և Ղարաբաղի, այդ խնդիրների դավաճանությունը, ուրացումը պատմության ազգային մեծ ժամանակների առումով մեծ կորուստ է... Տեր-Պետրոսյանի մոտեցումը բարոյական է, բարձրարժեք, եթե մարդուն ասում են՝արի՛, որովայնիդ, կշտանալուդ խնդիրը լուծիր, բայց մի՛ օգտագործիր քո իշխանությունը երկիրը ծախելու և Ցեղասպանությունն ուրանալու համար,- «7օր»-ի հարցին ի պատասխան՝ ասել է Ա. Մանուկյանը՝ առաջարկելով Լոևոն Տեր-Պետորսյանի ելույթի այդ հատվածում տողատակեր չփնտրել, քանի որ մոտեցումը շատ պարզ է։
-Ելնելով պատեհապաշտությունից՝ երկիրը ծախել չի կարելի։ Սերժ Սարգսյանին վերջին շանսն է տրված։ Հուշում է դա։ Կգնա՞ դրան (չեմ հավատում, չի գնալու), երկիրը կշահի, չի՞ գնա, կզրկվի նաև այդ վերջին հնարավորությունից,-ասել է Ա. Մանուկյանը։
Նա նաև հավելել է, որ Լևոն Տեր-Պետրոսյանը նմանատիպ հայտարարություններ նախկինում էլ է արել՝ ասելով՝ եղբա՛յր, թողեք այս երկիրը հանգիստ առաջ գնա, դուք էլ կմնաք պատմության մեջ, մենք կաջակցենք, որ դուք լինե՛ք պատմության մեջ, բայց երկիրը մի՛ տարեք կործանման, երկիրը մի՛ հանձնեք օտարներին.
-Հայ ժողովուրդն այնքան մեծահոգի է, այնքան լայնախոհ, որ կհամաձայնի, կուլ կտա անգամ այդ իշխանությունը, միայն երկիրը չկորցնի, միայն 5500 զոհի արյան գնով ձեռք բերած Ղարաբաղը չկորցնի, միլիոնուկես զոհերի ուրացումը չտեսնի։
Հայ ազգային կոնգրեսը կաջակցի, որ Սերժ Սարգսյանը մնա պատմության մեջ
Այսօր «Դուպլեքս» մամուլի ակումբում նոյեմբերի 11-ին հնչած Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթի հատկապես վերջին հատվածի՝ Եղիազար Այնթապցու մասին հիշատակման վերաբերյալ իր տեսակետն է հայտնել Հայոց համազգային շարժման ներկայացուցիչ Արամ Մանուկյանը։
-Լևոն Տեր-Պետրոսյանը հայտարարում է՝ եղբա՛յր, եթե քեզ պետք է իշխանություն, պետք է լեգիտիմություն, ապա դրա համար չարժե Հայաստանի, հայ ժողովրդի սեփականությունը վաճառել ուրիշներին, և դրանով ապահովել իշխանություն։ Արի՛, վերցրո՛ւ քո իշխանությունը, բայց երբեք պատմական ու ազգային առումով կորուստներ մի՛ տուր և Հայաստանը մի՛ վաճառիր օտարին։ Սա շատ տխուր, բայց ռեալիստական և պարզ մոտեցում է։ Մարդ եթե իշխանատենչ է, մարդ եթե շահամոլ է, և դրա արդյունքում տուժում է նրա երկիրը, իսկ երկու սրբագույն խնդիր՝ կապված մեծաքանակ զոհերի հետ՝ Ցեղասպանության և Ղարաբաղի, այդ խնդիրների դավաճանությունը, ուրացումը պատմության ազգային մեծ ժամանակների առումով մեծ կորուստ է... Տեր-Պետրոսյանի մոտեցումը բարոյական է, բարձրարժեք, եթե մարդուն ասում են՝ արի՛, որովայնիդ, կշտանալուդ խնդիրը լուծիր, բայց մի՛ օգտագործիր քո իշխանությունը երկիրը ծախելու և Ցեղասպանությունն ուրանալու համար,- «7օր»-ի հարցին ի պատասխան՝ ասել է Ա. Մանուկյանը՝ առաջարկելով Լոևոն Տեր-Պետորսյանի ելույթի այդ հատվածում տողատակեր չփնտրել, քանի որ մոտեցումը շատ պարզ է։

7or.am