Աշխարհ

12.10.2015 16:55


ՌԴ ՊՆ. Սիրիայում փորձառու ահաբեկիչներ են աշխատում

ՌԴ ՊՆ. Սիրիայում փորձառու ահաբեկիչներ են աշխատում

Սիրիայում ահաբեկիչների դիրքային տարածքների համակարգը վկայում է այն մասին, որ այն ստեղծվել է լավ պատրաստված մասնագետների կողմից: Այս մասին ասված է ՌԴ պաշտպանության նախարարության պաշտոնական կայքում տեղադրված հայտարարությունում։

Նշվում է, որ Սիրիայի տարբեր հատվածներում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման ինժեներական սարքավորումների տեղադրումը իրականացվել է ռազմական գիտության բոլոր կանոնների համաձայն:

«Տեղադրված ամրաշինական կառույցները և ստեղծված դիրքային տարածքների համակարգը վկայում են ահաբեկիչների ռազմական պատրաստվածության բավականին բարձր մակարդակի մասին: Նրանք միայն երեկ զենքը վերցրած քաղաքացիներ չեն: Նրանք լավ պատրաստված, արհեստավարժ ահաբեկիչներ են, որոնց համար պատերազմը եկամտի հիմանական աղբյուրն է», -ասված է հայտարարության մեջ:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը