Աշխարհ

12.10.2015 16:02


Թուրքիայում երկօրյա գործադուլ է

Թուրքիայում երկօրյա գործադուլ է

Թուրքիայի մի շարք հասարակական կազմակերպություններ այսօր երկօրյա գործադուլ են սկսել։ Տարբեր մասնագիտությունների տեր քաղաքացիները գործադուլ են հայտարարել Ստամբուլում, Անկարայում, Իզմիրում, Դիարբեքիրում, Մերսինում, Ադանայում, Անթաքիայում, Էսքիշեհիրում, Սամսունում, Բուրսայում, Այդընում, Էրզրումում և Սպարտայում:

Ինչպես հայտնում է թուրքական ԶԼՄ-ն, գործադուլը նվիրված է հոկտեմբերի 10-ին Անկարայի երկաթգծի կայարանում տեղի ունեցած 2 ահաբեկչությունների զոհերի հիշատակին: Նշվում է, որ գործադուլի մասնակիցներն այս քայլով իրենց բողոքի ձայնն են բարձրացնում ընդդեմ թուրքական իշխանությունների կողմից հրահրվող թուրք-քրդական բախումների։ Նրանք նաև պահանջում են վերջ դնել ժողովրդավարական պահանջների մասին բարձրաձայնող քաղաքացիների հետապնդումներին:

Պաշտոնապես հայտարարվել է, որ Անկարայում տեղի ունեցած պայթյունների զոհերի թիվը հասել է 97–ի, վիրավորներինը՝ 246ի։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը