Աշխարհ

12.10.2015 17:32


Գերեզման այցելող կանանց բռնաբարողը դատապարտվել է 25 տարվա ազատազրկման

Գերեզման այցելող կանանց բռնաբարողը դատապարտվել է 25 տարվա ազատազրկման

Լիպեցկի շրջանի դատարանը 41–ամյա տղամարդուն դատապարտել է 25 տարվա ազատազրկման Ելցի քաղաքային գերեզման այցելող կանանց բռնաբարելու և կողոպտելու համար։

Պարզվել է, որ նա մի քանի կանանց նկատմամբ ոտնձգություն է կատարել 2011 և 2014թթ., ովքեր այցելել էին իրենց հարազատների գերեզման։

Կանանցից մեկին էլ սերիական մոլագարը խեղդամահ է արել։

Փորձաքննության եզրակացության համաձայն՝ տղամարդը հոգեկան խանգարումով չի տառապում և հանցագործությունները կատարելու ժամանակ լիարժեք գիտակցել է իր գործողությունները։

Նա իր պատիժը կկրի ուժեղացված ռեժիմի պայմաններում։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը