Су-24. մոտենում է կամաց, հարվածում ճշգրիտ (տեսանյութ)
Սիրիայում ՌԴ ավիացիայի ծավալած գործողությունները հնարավորություն են տալիս երկրի կառավարական ուժերին առաջ շարժվել։ Դրանց շնորհիվ Համայի արևելքում ազատագրվեց Աթշան քաղաքը, որտեղ նախքան պատերազմը 2 հազ մարդ էր ապրում։ Այս մասին հայտնում է «vesti.ru»–ն։
Քաղաքը գրավել էին ահաբեկչական «Ջեբհաթ ան–Նուսրա» խմբավորման «Աջնադ աշ–Շամ» և «Ջեյշ ալ–Ֆաթհ» «դուստր» կազմակերպությունները։ Վտարելով քաղաքի բնակիչներին՝ իսլամիստներն այստեղ մի քանի ուժեղացված հենակետեր էին ստեղծել։
Նշվում է, որ քաղաքի գրավմանը մեծապես օգնել են ահաբեկիչների դիրքերին և ռամզամթերքի պահեստներին ռուսական ինքնաթիռներից արձակված գերճշգրիտ ռումբերը։ Ռմբակոծմանը հաջորդել են հրետանային նախապատրաստությունը՝ ծանր սպառազինության կիրառմամբ, և սիրիական բանակի ցամաքային գրոհը։
Քաղաքի բակերից մեկում գտնվել է ենթադրյալ նկուղ, որը, հավանաբար, ահաբեկիչների ստորգետնյա մուտքերից է. այդ անցքերով գրոհայինները փախչում են ռազմաճակատից։ Նման գտածոների դեպքում չափազանց պարզ են գործում՝ նռնակ են նետում անցք և կանոնավոր կրակահերթ բացում ինքնաձիգից։
«Մենք բազմաթիվ գերիներ ունենք, մեծ քանակությամբ սպառազինություն ու սարքավորումներ, որոնք ահաբեկիչներին են մատակարարվել արաբական այն երկրներից, որոնց մենք առաջ բարեկամ էինք համարում։ Մեր միակ ընկերը Ռուսաստանն է»,–ասել է Աթշանի ազատագրումն իրականացրած հրամանատարը։
Ոչնչացվել է «Ջեբհաթ ան–Նուսրայի» մոտ 200 գրոհային։ Սիրիական բանակի ստորաբաժանումները թշնամուն շպրտել են դեպի անապատ։
4 տարվա նահանջից հետո հաղթանակի համը զգացած սիրիական կառավարական զորքերը ներկայումս գրոհում են հարևան քաղաքների՝ Սուքեյքի և Հան–Ջեյհունի ուղղությամբ։ Իսլամիստներին փորձում են սեղմել դեպի թուրքական սահման, որտեղից նրանք եկել են։
Աղբյուրի փոխանցմամբ՝ արդիականացման շնորհիվ ռուսական ռմբակոծիչները դարձել են բավական հուսալի, արդյունավետ և ավելի սպառնալից։Су-24–ը գործում է եղանակային բոլոր պայմաններում, օրվա ցանկացած ժամի, ցանկացած բարձրությունից։ Բետոնե բունկերում խրամատավորված թշնամին չի հասցնում հասկանալ՝ ինչ է կատարվում. Су-24–ը մոտենում է կամացուկ, հարվածում ճշգրիտ։
Ինքնաթիռում տեղադրված նավիգացիոն սարքավորումները կարող են ավտոմատ ռեժիմով նրան ուղղել դեպի հանձնարարված շրջան, վերադարձնել օդակայան և անգամ իջեցնել։
Ռմբակոծիչն արձակում է բարձր ճշգրտությամբ ավիացիոն հրթիռ՝ «օդ–մակերևույթ» դասի, լազերային ինքնանշանառու գլխիկով։ Հարվածի ճշգրտությունն ապահովվում է լազերային նշանառությամբ. նախքան բաց թողնելը՝ օդաչուն լուսավորում է թիրախը, որից հետո հրթիռը շարժվում է լազերային ճառագայթի ուղղությամբ։ Օդաչուների խոսքով՝ այն կարող է անգամ օդանցքից մտնել։
Ռմբակոծվելիք օբյեկտները որոշում է սիրիական հետախուզությունը, որից հետո ռուս սպաները ճշգրտում են կոորդինատները և դրանք նշում ինքնաթիռների նշանառության համալիրում։
Միայն վերջին շաբաթվա ընթացքում ոչնչացվել են 29 դաշտային ճամբար, 2 հրամանատարական կետ և 23 ամրակետ, ինչպես նաև պաշտպանական դիրքեր՝ սպառազինությամբ և ռազմական տեխնիկայով։
Су-24. մոտենում է կամաց, հարվածում ճշգրիտ (տեսանյութ)
Սիրիայում ՌԴ ավիացիայի ծավալած գործողությունները հնարավորություն են տալիս երկրի կառավարական ուժերին առաջ շարժվել։ Դրանց շնորհիվ Համայի արևելքում ազատագրվեց Աթշան քաղաքը, որտեղ նախքան պատերազմը 2 հազ մարդ էր ապրում։ Այս մասին հայտնում է «vesti.ru»–ն։
Քաղաքը գրավել էին ահաբեկչական «Ջեբհաթ ան–Նուսրա» խմբավորման «Աջնադ աշ–Շամ» և «Ջեյշ ալ–Ֆաթհ» «դուստր» կազմակերպությունները։ Վտարելով քաղաքի բնակիչներին՝ իսլամիստներն այստեղ մի քանի ուժեղացված հենակետեր էին ստեղծել։
Նշվում է, որ քաղաքի գրավմանը մեծապես օգնել են ահաբեկիչների դիրքերին և ռամզամթերքի պահեստներին ռուսական ինքնաթիռներից արձակված գերճշգրիտ ռումբերը։ Ռմբակոծմանը հաջորդել են հրետանային նախապատրաստությունը՝ ծանր սպառազինության կիրառմամբ, և սիրիական բանակի ցամաքային գրոհը։
Քաղաքի բակերից մեկում գտնվել է ենթադրյալ նկուղ, որը, հավանաբար, ահաբեկիչների ստորգետնյա մուտքերից է. այդ անցքերով գրոհայինները փախչում են ռազմաճակատից։ Նման գտածոների դեպքում չափազանց պարզ են գործում՝ նռնակ են նետում անցք և կանոնավոր կրակահերթ բացում ինքնաձիգից։
«Մենք բազմաթիվ գերիներ ունենք, մեծ քանակությամբ սպառազինություն ու սարքավորումներ, որոնք ահաբեկիչներին են մատակարարվել արաբական այն երկրներից, որոնց մենք առաջ բարեկամ էինք համարում։ Մեր միակ ընկերը Ռուսաստանն է»,–ասել է Աթշանի ազատագրումն իրականացրած հրամանատարը։
Ոչնչացվել է «Ջեբհաթ ան–Նուսրայի» մոտ 200 գրոհային։ Սիրիական բանակի ստորաբաժանումները թշնամուն շպրտել են դեպի անապատ։
4 տարվա նահանջից հետո հաղթանակի համը զգացած սիրիական կառավարական զորքերը ներկայումս գրոհում են հարևան քաղաքների՝ Սուքեյքի և Հան–Ջեյհունի ուղղությամբ։ Իսլամիստներին փորձում են սեղմել դեպի թուրքական սահման, որտեղից նրանք եկել են։
Աղբյուրի փոխանցմամբ՝ արդիականացման շնորհիվ ռուսական ռմբակոծիչները դարձել են բավական հուսալի, արդյունավետ և ավելի սպառնալից։ Су-24–ը գործում է եղանակային բոլոր պայմաններում, օրվա ցանկացած ժամի, ցանկացած բարձրությունից։ Բետոնե բունկերում խրամատավորված թշնամին չի հասցնում հասկանալ՝ ինչ է կատարվում. Су-24–ը մոտենում է կամացուկ, հարվածում ճշգրիտ։

7or.am