Լրահոս

12.10.2015 19:54


Սոթքի ոսկու հանքախորշից բերման են ենթարկվել

Սոթքի ոսկու հանքախորշից բերման են ենթարկվել

Ոստիկանության Վարդենիսի բաժնի ծառայողներն օրերս Սոթքի ոսկու հանքի հանքախորշից գողություն կատարելու կասկածանքով բերման են ենթարկել 1967 թ. ծնված Աշոտ Պ.-ին: Նրա ձեռքին եղած պարկում հայտնաբերվել է 9.4 կգ հանքանյութի զանգված: Վերջինս խոստովանել է, որ հանքանյութը գողացել է մշակելու և ոսկի ստանալու նպատակով:
Նույն օրը ոստիկանները նույն հանքախորշում բռնել և գողություն կատարելու կասկածանքով բաժին բերման են ենթարկել 1987 թ. ծնված Գուրգեն Դ.-ին: Վերջինս նույնպես դատարկաձեռն չէր. նրա մոտ եղած պարկում հայտնաբերվել է 21 կգ հանքանյութի զանգված: Եվ դարձյալ նույն պատճառաբանություն՝ հանքանյութը գողացել է մշակելու և ոսկի ստանալու նպատակով:
Պատճառված վնասի չափը պարզվում է:
Կատարվում է հետաքննություն:

Այս խորագրի վերջին նյութերը