Քաղաքական

12.10.2015 12:22


ԵԱՀԿ–ն անհանգստացած է հայ–ադրբեջանական սահմանին բռնության աճով

ԵԱՀԿ–ն անհանգստացած է հայ–ադրբեջանական սահմանին բռնության աճով

ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Լամբերտո Զանիերը հայտնել է, որ առաջիկա ամիսներին ԵԱՀԿ Մինսկի խումբը ԼՂ հակամարտության կարգավորման հարցով հանդիպումներ է ունենալու։ Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Նա նաև հույս է հայտնել, որ կհանդիպի Սարգսյանի և Ալիևի հետ։

«Անհանգստացած ենք տարածաշրջանում և հայ–ադրբեջանական սահմանին բռնության աճով։ Հարկ է աշխատել քաղաքական ղեկավարության հետ։ Նյու Յորքում կայացած ՄԱԿ–ի Գլխավոր ասամբլեայում հանդիպումներ ենք ունեցել երկու երկրների արտգործնախարարների, ՄԽ համանախագների հետ։ Նման մի հանդիպում հնարավոր է նաև աշնանը»,-ասել է Զանիերը։

Նա նաև հայտնել է, որ ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի հետ քննարկել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության խնդիրը:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը