Աշխարհ

12.10.2015 19:35


Պորոշենկո. «Նոյեմբերին ԱՄՆ–ը կսկսի ուսուցանել ուկրաինական զորքերին»

Պորոշենկո. «Նոյեմբերին ԱՄՆ–ը կսկսի ուսուցանել ուկրաինական զորքերին»

Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հայտարարել է, որ ԱՄՆ–ը մտադիր է շարունակել օգնել Ուկրաինային՝ ուժեղացնելու նրա մարտական կարողությունը և պաշտպանության ոլորտը:

Ըստ «Ինտերֆաքս»-ի՝ Նյու Յորք այցի ժամանակ Ուկրաինայի նախագահը պայմանավորվածություն է ձեռք բերել ԱՄՆ իշխանությունների հետ Ուկրաինային չթռչող զենք տրամադրելու վերաբերյալ: Խոսքը գերժամանակակից հակամարտկոցային պայքարի միջոցների մասին է:

«Նրանք հնարավորություն են տալիս բարձր ճշգրտությամբ հայտնաբերել, թե որտեղից է հակառակորդը կրակում, և ոչնչացնել նրան», - հայտնել է Պորոշենկոն:

Բացի այդ, ուկրաինացի առաջնորդը նշել է, որ ԱՄՆ Կոնգրեսը որոշում է կայացրել ֆինանսական մեծ ռեսուրսներ տրամադրել Ուկրաինային ռազմական օգնություն ցուցաբերելու նպատակով:

«Նոյեմբերին ամերիկյան կողմը եզակի բազմամիլիոնանոց ծրագիր է սկսելու, որն ուղղված է լինելու ուկրաինական օդուժի և հատուկ նշանակության ուժերի ուսուցմանը», - հայտարարել է Պորոշենկոն՝ հավելելով, որ Սպիտակ Տան այդ քայլերը հերթական անգամ ապացուցում են, որ խոսակցություններն այն մասին, թե ԱՄՆ–ը դավաճանել է Ուկրաինային և փոխանակել նրան Սիրիայի հետ, ոչ այլ ինչ են, քան «մոսկովյան երևակայություն»:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը