Աշխարհ

12.10.2015 10:20


ՆԱՏՕ–ի երկրները նոր պատժամիջոցներով են սպառնացել ՌԴ–ին

ՆԱՏՕ–ի երկրները նոր պատժամիջոցներով են սպառնացել ՌԴ–ին

ՆԱՏՕ–ի անդամ երկրների իշխանությունները կոչ են արել պատրաստ լինել հակառուսական տնտեսական պատժամիջոցների խստացմանը, եթե Ռուսաստանը չիրագործի մինսկյան պայմանավորվածությունները։ Այս մասին, «vesti.ru»–ի տեղեկացմամբ, ասվում է ՆԱՏՕ–ի Խորհրդարանական վեհաժողովի կայքում։

Շեշտվում է, որ դաշինքի անդամ երկրների իշխանությունները պետք է բազմակողմ աջակցություն ցուցաբերեն Ուկրաինայի կառավարությանը և փորձեն թուլացնել ՌԴ տնտեսական ազդեցությունը Եվրոպայի՝ ռուսական նավթից ու գազից առկա կախվածությունը նվազեցնելու ճանապարհով։

Միևնույն ժամանակ, ՆԱՏՕ–ի ԽՎ անդամները ընդգծել են, որ չնայած Սիրիայում և Ուկրաինայում առկա լարվածությանը՝ Արևմուտքը ցանկանում է պահպանել Մոսկվայի հետ իր կապերը։

Հռչակագրի ներկայիս տարբերակը սևագիրն է. վերջնականը պետք է ընդունվի այսօր՝ հոկտեմբերի 12–ին, Նորվեգիայում։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը