Բելառուսի գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն 83,49% ձայնով հաղթել է երկրի նախագահական ընտրություններում։ Այս մասին, «ՌԻԱ նովոստի»–ի փոխանցմամբ, հայտարարել է Բելառուսի ԿԸՀ նախագահ Լիդյա Երմոշինան։
Ամենալավ արդյունքներն արձանագրվել են Մոգիլևի մարզում, որտեղ նրա օգտին քվեարկել է ընտրողների 88.29%–ը, իսկ վատագույն արդյունքները՝ Մինսկում. այստեղ Լուկաշենկոն 65.58% տոկոս է հավաքել։
Այդուհանդերձ, այս ընտրություններում Լուկաշենկոն իր լավագույն արդյունքն է ապահովել՝ նախորդ հինգ ընտրությունների համեմատ:
ԿԸՀ նախնական տվյալներով՝ «Ճշմարտությո՛ւնն ասա» ընդդիմադիր շարժման ակտիվիստ, Բելառուսի պատմության մեջ առաջին կին թեկնածու Տատյանա Կորոտկևիչը հավաքել է ձայների 4.42%–ը, Լիբերալ դեմոկրատական կուսակցության առաջնորդ Սերգեյ Գայդուկևիչը՝3.32%–ը, Բելառուսի հայրենասիրական կուսակցության առաջնորդ Նիկոլայ Ուլախովիչը՝1.67%–ը:
Լուկաշենկոն հաղթել է ընտրություններում
Բելառուսի գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն 83,49% ձայնով հաղթել է երկրի նախագահական ընտրություններում։ Այս մասին, «ՌԻԱ նովոստի»–ի փոխանցմամբ, հայտարարել է Բելառուսի ԿԸՀ նախագահ Լիդյա Երմոշինան։
Ամենալավ արդյունքներն արձանագրվել են Մոգիլևի մարզում, որտեղ նրա օգտին քվեարկել է ընտրողների 88.29%–ը, իսկ վատագույն արդյունքները՝ Մինսկում. այստեղ Լուկաշենկոն 65.58% տոկոս է հավաքել։
Այդուհանդերձ, այս ընտրություններում Լուկաշենկոն իր լավագույն արդյունքն է ապահովել՝ նախորդ հինգ ընտրությունների համեմատ:
ԿԸՀ նախնական տվյալներով՝ «Ճշմարտությո՛ւնն ասա» ընդդիմադիր շարժման ակտիվիստ, Բելառուսի պատմության մեջ առաջին կին թեկնածու Տատյանա Կորոտկևիչը հավաքել է ձայների 4.42%–ը, Լիբերալ դեմոկրատական կուսակցության առաջնորդ Սերգեյ Գայդուկևիչը՝ 3.32%–ը, Բելառուսի հայրենասիրական կուսակցության առաջնորդ Նիկոլայ Ուլախովիչը՝ 1.67%–ը:
7or.am