Աշխարհ

12.10.2015 10:00


Թուրքիայի Գլխավոր շտաբը մեղադրել է սիրիական ՀՕՊ–ին անհայտ խոչընդոտների համար

Թուրքիայի Գլխավոր շտաբը մեղադրել է սիրիական ՀՕՊ–ին անհայտ խոչընդոտների համար

Թուրքիայի Գլխավոր շտաբից հայտարարել են, որ սիրիական ՀՕՊ համալիրները և կործանիչները խոչընդոտներ են ստեղծել թուրքական 3 F-16 ինքնաթիռի համար։ Այս մասին հայտնում է «ՏԱՍՍ»–ը։

«Երկու րոպեի ընթացքում Սիրիայում տեղակայված ՀՕՊ համակարգերը, 35 վայրկյանի ընթացքում էլ՝ սիրիական ՌՕՈւ–ին պատկանող Су-22–ը և Су-24–ը խոչընդոտներ են ստեղծել թուրքիական 3 F-16 կործանիչի համար»,–ասվում է Գլխավոր շտաբի տարածած հաղորդագրությունում։

Նշվում է, որ դա կատարվել է այն ժամանակ, երբ Թուրքիայի ՌՕՈւ–ին պատկանող 12 F-16 ինքնաթիռ պարեկային թռիչքներ էր իրականացնում Սիրիայի հետ սահմանին։ Գլխավոր շտաբից, սակայն, չեն հստակեցրել, թե ինչ «խոչընդոտների» մասին է խոսքը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը