Աշխարհ

12.10.2015 09:50


ՌԴ և Սաուդյան Արաբիայի շահերը Սիրիայում համընկնում են

ՌԴ և Սաուդյան Արաբիայի շահերը Սիրիայում համընկնում են

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և Սաուդյան Արաբիայի պաշտպանության նախարարը հանդիպման ժամանակ հաստատել են՝ ՌԴ և Սաուդյան Արաբիայի շահերը Սիրիայում համընկնում են։ Այս մասին, «vesti.ru»–ի տեղեկացմամբ, հայտարարել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը՝ ամփոփելով Վլ. Պուտինի և Մուհամմեդ բեն Սալմանի հանիպման արդյունքները։

Լավրովի խոսքերով՝ կողմերն առաջին հերթին ընդգծել են, որ թույլ չեն տալու, որպեսզի Սիրիայում ահաբեկչական խալիֆաթ հաստատվի։ ԱԳՆ ղեկավարը նաև նշել է բավական հաջող հնարավորությունների առկայության մասին ամենատարբեր ոլորտներում, որոնց թվում է տնտեսական, ներդրումային, ռազմա–տեխնիկական համագործակցությունը։

Իր հերթին ՍԱԹ ԱԳՆ ղեկավար Ադել ալ–Ջուբեյրը հայտարարել է, որ կայացած բանակցություններն առավելագույնս բաց են եղել, և զրույցը եղել է բավականին կառուցողական։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը