Աշխարհ

12.10.2015 08:11


Սիրիացի զինվորականները ևս 5 բնակավայր են ազատագրել Համայի շրջանում

Սիրիացի զինվորականները ևս 5 բնակավայր են ազատագրել Համայի շրջանում

Սիրիայի բանակը զինյալներից ազատագրել է ևս 5 գյուղ և ոչ մեծ քաղաքներ Համայի շրջանում։ Այս մասին հայտնում է «РИА Новости»–ն։ Ինչպես տեղեկացրել է ռազմական օպերացիայի հրամանատարը, դա հնարավոր է դարձել ռուսական ավիացիայի գործողությունների շնորհիվ։

«Սիրիական զորքի հարձակումը սկսվել է ռուսական ավիացիայի հարվածներից հետո։ Արդյունքում՝ տասնյակ ահաբեկիչներ են զոհվել, մնացածն էլ նախընտրել են դիմել փախուստի»,–ասել է սիրիացի զորահրամանատարը։

Ավելի վաղ սիրիացի զինվորականներն ահաբեկիչներից ամբողջությամբ ազատագրել էին Կին հովիտը, որը գտնվում է Իդլիբից 25 կմ հեռավորության վրա։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը