Աշխարհ

11.10.2015 10:04


Դեմիրթաշը Անկարայում տեղի ունեցած պայթյունի կազմակերպման մեջ մեղադրում է Թուրքիայի իշխանություններին

Դեմիրթաշը Անկարայում տեղի ունեցած պայթյունի կազմակերպման մեջ մեղադրում է Թուրքիայի իշխանություններին

Թուրքիայում տեղի ունեցած պայթյունից հետո, որը հանգեցրել էր բազմաթիվ զոհերի և վիրավորների, քրդական Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության առաջնորդ Սելահաթին Դեմիրթաշը խիստ ելույթով է հանդես եկել։ Այս մասին հայտնում է T24.com–ը։

Նա այդ պայթյունների կազմակերպման մեջ մեղադրել է Թուրքիայի իշխանություններին՝ հայտարարելով. «Մինչ այժմ որևէ պաշտոնյա հրաժարական չի տվել, իսկ դա նշանակում է, որ բոլորը գոհ են տեղի ունեցածից։ Սա իշխանությունների կողմից ժողովրդի հանդեպ իրանակացրած հարձակում էր»։

Հիշեցնենք, որ պայթյունի զոհերի թիվը հասել է 86-ի, վիրավորներինը՝ 186-ի։ Վիրավորների թվում է նաև մեկ ստամբուլահայ՝ Ռուդի Սայաթ Փուլաթյանը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը