Քաղաքական

10.10.2015 15:18

Մեկնարկեց սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի քարոզարշավը

Մեկնարկեց սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի քարոզարշավը

Այսօր ՀՀ հանրաքվեի կենտրոնական հանձնաժողովը գումարել է իր առաջին նիստը: Հանրաքվեի կենտրոնական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը նախքան նիստի օրակարգին անցնելը տեղեկացրել է, որ հանրաքվեի կենտրոնական և ընտրատարածքային հանձնաժողովներն են ՀՀ ընտրական օրենսգրքով սահմանված կարգով կազմավորված համապատասխան ընտրական հանձնաժողովները:

Արտահերթ նիստում հանրաքվեի կենտրոնական հանձնաժողովը հաստատել է 2015 թվականի դեկտեմբերի 6-ի՝ ՀՀ Սահմանադրությունում փոփոխությունների հանրաքվեի նախապատրաստման և անցկացման հիմնական միջոցառումների ժամանակացույցը:

Տիգրան Մուկուչյանը հայտարարել է, որ այսօրվանից մեկնարկում է հանրաքվեի քարոզարշավը: Այն իրականացվելու է մինչև դեկտեմբերի 4-ը:

Քարոզարշավի համար անվճար եթերաժամ է տրամադրվելու միայն ԱԺ խմբակցություններին: Հանրաքվեին մասնակցելու իրավունք ունեցող քաղաքացիների ցուցակները կփակցվեն հոկտեմբերի 27-ին:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։