Իրավիճակն Իսրայելում պայթյունավտանգ է դառնում (տեսանյութ)
Պաղեստինցիների շրջանում զոհերի թիվը հասել է 6–ի, ովքեր Գազայի հատվածի սահմանին սպանվել են իսրայելցի զինվորականների հետ բախումների հետևանքով։ Ավելի քան45 մարդ վիրավորվել է։ Այս մասին հայտնում է «vesti.ru»–ն։
Զոհերի թվում կա մեկ կին։ Նրանք բոլորը սպանվել են իսրայելցի զինվորների վրա հարձակման փորձի ժամանակ։
Նշվում է, որ ամբողջ Իսրայելի տարածքում պաղեստինցի ծայրահեղականները «դանակների ինթիֆադա» են հայտարարել՝ ըմբոստություն։
Ավելի քան 10 ահաբեկչություն է իրականացվել. հարձակվում են զինվորականների, անվտանգության աշխատակիցների, պարզապես ուղղափառ հրեաների, անցորդների վրա։ Գործի են դրվում ինչպես դանակներ, դաշույններ, այնպես էլ պտուտակահաններ։ Հարձակումներն իրականացվում են սրճարաններում, սուպերմարկետներում, ավտոբուսներում, մարդաշատ փողոցներում։
Իրավիճակն Իսրայելում պայթյունավտանգ է դառնում (տեսանյութ)
Պաղեստինցիների շրջանում զոհերի թիվը հասել է 6–ի, ովքեր Գազայի հատվածի սահմանին սպանվել են իսրայելցի զինվորականների հետ բախումների հետևանքով։ Ավելի քան 45 մարդ վիրավորվել է։ Այս մասին հայտնում է «vesti.ru»–ն։
Զոհերի թվում կա մեկ կին։ Նրանք բոլորը սպանվել են իսրայելցի զինվորների վրա հարձակման փորձի ժամանակ։
Նշվում է, որ ամբողջ Իսրայելի տարածքում պաղեստինցի ծայրահեղականները «դանակների ինթիֆադա» են հայտարարել՝ ըմբոստություն։
Ավելի քան 10 ահաբեկչություն է իրականացվել. հարձակվում են զինվորականների, անվտանգության աշխատակիցների, պարզապես ուղղափառ հրեաների, անցորդների վրա։ Գործի են դրվում ինչպես դանակներ, դաշույններ, այնպես էլ պտուտակահաններ։ Հարձակումներն իրականացվում են սրճարաններում, սուպերմարկետներում, ավտոբուսներում, մարդաշատ փողոցներում։
Մանրամասները՝ տեսանյութում։
7or.am