Ուորլիք. «ԼՂ անկախության ճանաչումը կարող է հանգեցնել ռազմական պատասխանի»
ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ Ջեյմս Ուորլիքը «Թրենդ» գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչումը կարող է հանգեցնել Ադրբեջանի կողմից վտանգավոր ռազմական պատասխանի:
Նա հիշեցրել է, որ թե՛ Հայաստանը և թե՛ Ադրբեջանը ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման պարտավորություն են ստանձնել:
Հաշվի առնելով տարածաշրջանում առկա բարձր լարվածությունը՝ Ուորլիքը ԵԱՀԿ ՄԽ անունից նախազգուշացրել է կողմերին ձեռնպահ մնալ քայլերից, որոնք կարող են հանգեցնել իրավիճակի նոր էսկալացիայի:
«Համանախագահներն այս ամսվա վերջին կայեցելեն տարածաշրջան, կհանդիպեն նախագահների հետ ու նրանց կնախապատրաստեն հաջորդ գագաթաժողովին: Ակնկալում ենք, որ նրանց հանդիպումը կնպաստի բանակցային գործընթացում առաջընթացին ու անվտանգության ոլորտում իրավիճակի կայունացմանը»,-ասել է նա:

7or.am