Աշխարհ

10.10.2015 17:05


«ВКонтакте»–ն մեկնաբանել է հազարավոր օգտատերերի տվյալների գողությունը

«ВКонтакте»–ն մեկնաբանել է հազարավոր օգտատերերի տվյալների գողությունը

«ВКонтакте» ռուսական սոցիալական ցանցի ներկայացուցիչները մեկնաբանել են «Google Play» երաժշտական հավելվածի միջոցով սոցցանցի օգտատերերի տվյալների գողությունը: Այս մասին տեղեկացնում է «РБК»-ն:

Ըստ սոցցանցի մամուլի խոսնակ Գեորգի Լոբուշկինի՝ օգտատերերն «ինքնակամ են» փոխանցել իրենց տվյալները հանցագործներին:

«Խոսքն էջերը կոտրելու մասին չէ: Մարդիկ, փաստորեն, ինքնակամ են փոխանցել իրենց տվյալները հանցագործներին: Մենք բազմաթիվ անգամ զգուշացրել էինք, որ օտար ծրագրերը կարող են վտանգ ներկայացնել», - ասել է Լոբուշկինը` հավելելով, որ «ВКонтакте»-ի մասնագետները պարբերաբար գտնում են նման վնասակար ծրագրերը և այդ մասին տեղեկացնում «Google»-ին, սակայն որոշ ժամանակ անց նոր ծրագրեր են հայտնվում:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը