Աշխարհ

10.10.2015 17:51


ԻՊ զինյալները ստիպված են փոխել իրենց մարտավարությունը

ԻՊ զինյալները ստիպված են փոխել իրենց մարտավարությունը

Ռուսաստանի գործողությունների արդյունքում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը զգալի կորուստներ է կրում Սիրիայում և ստիպված է փոխել իր մարտավարությունը: Այս մասին, ինչպես տեղեկացնում է «Газета.Ru»-ն, հայտարարել է ՌԴ օդուժի Գլխավոր շտաբի ղեկավարի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Իգոր Մակուշևը:

«Ռուսական ռազմական ինքնաթիռների հարվածների պատճառով ահաբեկիչները զգալի կորուստներ են կրում և ստիպված են փոխել գործողությունների մարտավարությունը, տեղաբաշխել ուժերը, թաքնվել բնակավայրերում», - ասված է ՌԴ Պաշտպանության նախարարության տարածած մամուլի հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ ռուսական ավիացիան շարունակում է մեծացնել հարձակումների ուժգնությունը:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը