Աշխարհ

10.10.2015 18:42


Համակարգիչը հագուստ կառաջարկի՝ կախված գնորդի տրամադրությունից

Համակարգիչը հագուստ կառաջարկի՝ կախված գնորդի տրամադրությունից

«Uniqlo» հագուստի խանութների ցանցը հատուկ «UMood» սարք է ստեղծել, որը կվերլուծի գնորդի գլխուղեղի ալիքները և վերլուծության հիման վրա համապատասխան հագուստ կառաջարկի: Այս մասին տեղեկացնում է «CNET»-ը:

Թեսթավորումն անցնելու համար հաճախորդը նստում է մեծ էկրանի դիմաց ու գլխի վրա հատուկ սենսորներ դնում. մինչ էկրանին տարբեր տեսահոլովակներ և նկարներ են ցուցադրվում, սարքը վերլուծում է ուղեղի ակտիվությունն ու արձագանքը: Այնուհետև էկրանի վրա հայտնվում են վերնաշապիկների տեսակներ, սարքը վերլուծում է ուղեղի արձագանքը, ինչից հետո ընտրում է ընդամենը մեկ վերնաշապիկ։

Սարքի շնորհանդեսի ժամանակ Մելբուրնի համալսարանի պրոֆեսոր Ֆիլ Հարիսը հայտնել է, որ «UMood»-ը վերլուծում է՝ որքանով է արտահայտված որոշակի հոգեվիճակը, օրինակ՝ սթրեսը, հետաքրքրությունը և այլն, և հաշվի առնելով այդ տվյալները՝ հատուկ սանդղակ գծում՝ առաջարկելով այս կամ այն վերնաշապիկը:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը