Լրահոս

10.10.2015 17:37


Մետրոյի «Գործարանային» կայարանի մոտ հեծանվորդին վրաերթի էր ենթարկել

Մետրոյի «Գործարանային» կայարանի մոտ հեծանվորդին վրաերթի էր ենթարկել

Հոկտեմբերի 8-ին ոստիկանության Շենգավիթի բաժնում հաղորդում էր ստացվել, որ ժամը 21.30-ին Բագրատունյաց պողոտայում՝ մետրոյի «Գործարանային» կայարանի մոտակայքում, անհայտ անհայտ ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել հեծանվորդ, 1999 թ. ծնված Վլադիկ Ս.-ին, ով մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ՝ հոկտեմբերի 9-ին, ժամը 22.05-ին, Վերին Շենգավիթի 10-րդ փողոցի 1-ին շենքի մոտից, վրաերթ կատարելու կասկածանքով, բաժին բերման է ենթարկվել 1990 թ. ծնված Արմեն Կ.-ն, ով խոստովանական բացատրություն է տվել, որ նշված վրաերթը, «ՎԱԶ-21063» մակնիշի ավտոմեքենայով, կատարել է ինքը:
Քննությունը վարում է Երևան քաղաքի քննչական վարչությունը:

Այս խորագրի վերջին նյութերը