Քաղաքական

10.10.2015 11:27


Ահազանգեր Գյումրու թաղամասերից. «Ոստիկանները տներով շրջում են «սահմանադրականի» համար»

Ահազանգեր Գյումրու թաղամասերից. «Ոստիկանները տներով շրջում են «սահմանադրականի» համար»

«ԳԱԼԱ» հեռուստաընկերությունն արդեն երկրորդ օրն է՝ ահազանգեր է ստանում Գյումրու մի քանի թաղամասերից: Բնակիչները ներկայացնում են, որ ոստիկանության աշխատողները շրջում են տներով եւ հաշվառում իրականացնում՝ բացատրելով, թե հաշվառումը պայմանավորված է սահմանադրական հանրաքվեով:

«ԳԱԼԱ»-ի լրահավաք հեռախոսին զանգահարած կանանցից մեկը ներկայացրեց. «Արդեն երկրորդ օրն է՝ ոստիկանները շրջում են «Շիրակշին»-ի մոդուլներով: Հենց սկզբից ներկայանում են, որ իրենք ոստիկանությունից են՝ հայտնելով, թե տներով շրջում են սահմանադրականի համար: Իբր թե ի՞նչ. չեն ասում: Հարցուփորձ էին անում հարեւաններից, անուններ էին տալիս, թե սրանց, սրանց ճանաչո՞ւմ եք, ստեղ են, կան, չկան: Ասի՝ ես ոչ մեկին չեմ ճանաչում»:

«ԳԱԼԱ»-ն ՀՀ ոստիկանության լրատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Աշոտ Ահարոնյանից փորձեց տեղեկանալ, թե ինչ աշխատանք են տանում ոստիկանները եւ ինչ նպատակով:

Աշոտ Ահարոնյանը «ԳԱԼԱ»-ի հետ զրույցում ասաց, որ ինքը ճշտել է՝ Գյումրու թաղամասերում աշխատող ոստիկանները համայնքային ոստիկաններ են. «Տարածքի համայնքային ոստիկաններ են եղել. իրենց ամենօրյա աշխատանքն են իրականացրել»:

Մանրամասները՝ «ԳԱԼԱ»–ում։

Այս խորագրի վերջին նյութերը