Աշխարհ

10.10.2015 15:43


ՖԻՖԱ–ի գործադիր կոմիտեի արտակարգ նիստը՝ հոկտեմբերի 20–ին

ՖԻՖԱ–ի գործադիր կոմիտեի արտակարգ նիստը՝ հոկտեմբերի 20–ին

Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի գործադիր կոմիտեի արտակարգ նիստը կկայանա հոկտեմբերի 20–ին։ Այս մասին տեղեկանում ենք կազմակերպության պաշտոնական կայքից։

Հիշեցնենք՝ հոկտեմբերի 8–ին էթիկայի հարցերով ՖԻՖԱ–ի կոմիտեն կազմակերպության նախագահ Յոզեֆ Բլաթթերին, գլխավոր քարտուղար Ժերոմ Վալկեին և ՈւԵՖԱ–ի ղեկավար Միշել Պլատինիին 90 օրով հեռացրեց իր պարտականություններից։ Այդ ժամկետը կարող է հետաձգվել, բայց ոչ ավելի, քան 45 օրով։

ՖԻՖԱ–ի նախագահի ընտրությունները ծրագրված են 2016թ. փետրվարի 26–ին։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը