Աշխարհ

10.10.2015 10:20


Օբամա. «Սիրիայի գործողությունները ՌԴ թուլացման վկայությունն են»

Օբամա. «Սիրիայի գործողությունները ՌԴ թուլացման վկայությունն են»

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հայտարարել է, որ Սիրիայում ընթացող ռազմական գործողությունները Մերձավոր Արևելքում Ռուսաստանի դիրքերի թուլացման վկայությունն են։ Այս մասին Օբաման ասել է «CBS» հեռուստաալիքի հետ հարցազրույցում։

Նրա խոսքերով՝ Ռուսաստանը ստիպված էր աջակցել Բաշար Ասադի ռեժիմին, քանի որ Սիրիան տարածաշրջանում ՌԴ միակ դաշնակիցն էր։

«Եվ այսօր Պուտինն իր զորքերն է ուղարկում Սիրիա միայն նրա համար, որպեսզի ուժեղացնի իր միակ դաշնակցին»,–ասել է Օբաման։

ԱՄՆ առաջնորդն անդրադարձել է նաև Ուկրաինայի նախկին նախագահին՝ նրան անվանելով «Պուտինի կոռումպացված խամաճիկ»։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը