ԱՄՆ–ը կարող է հետևել սիրիական ընդդիմությանը մատակարարվող սարքավորումներին
ԱՄՆ–ը կարող է հետևել սիրիական ընդդիմությանը մատակարարվող սարքավորումներին և զենքին։ Այս մասին, «ՌԻԱ նովոստի»–ի փոխանցմամբ, ասել է ԱՄՆ պաշտպանության փոխնախարար Քրիսթին Ուորմութը։
«Մենք հնարավորություն ունենք վերահսկել այդ սարքավորումները»,–հայտարարել է փոխնախարարը։ Նրա խոսքերով՝ այդ հնարավորություններն արդեն «փորձարկվել են» սիրիական ընդդիմությանը տրամադրվող օգնության շրջանակներում։
Ավելի վաղ Պենտագոնի ներկայացուցիչ Փիթեր Քուքը հայտարարել էր, որ ԱՄՆ–ը սարքավորումներ ու զենք կտա սիրիական չափավոր ընդդիմության որոշակի խմբերի։
Սպիտակ տանը կայացած ասուլիսին Ուորմութը շեշտել է, որ ամերիկյան իշխանությունները սիրիական ընդդիմությանը չեն տրամադրի բարձր տեխնոլոգիական զինատեսակներ։ «Reuters»–ի փոխանցմամբ՝ խոսքը միայն «հիմնական զինատեսակների» մասին է, այլ ոչ թե հակատանկային հրթիռների կամ զենիթահրթիռային համալիրների։
Պենտագոնից հայտարարել են, որ ԱՄՆ–ն «Իսլամական պետության» դեմ պայքարող սիրիական չափավոր ընդդիմությանը ռազմական աջակցություն կտրամադրի օդից։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի վարչակազմը որոշում էր կայացրել դադարեցնել սիրիական չափավոր ընդդիմության վարժանքները։ Նախագահի վարչակազմից խոստովանել էին, որ սիրիացի ապստամբներին զինելու և ուսուցանելու Պենտագոնի ծրագիրը, որը 500 մլն դոլար է գնահատվել, չի կարողացել իրագործել իր հանձնարարությունը ԻՊ զինյալների դեմ պայքարում։

7or.am