Չինաստանում շարունակում են միասեռականների էլեկտրաշոկով բուժումը (տեսանյութ)
Չնայած այն հանգամանքին, որ 2001թ. միասեռականությունը հանվել է հոգեկան խանգարումների ցանկից, իսկ 2014թ. միասեռականության բուժման յուրաքանչյուր մեթոդ ճանաչվել է անօրինական՝ տեղական բժիշկները շարունակում են առաջարկել բոլոր ցանկացողներին ձերբազատվել այդ հիվանդությունից:
«Guardian»-ի փոխանցմամբ` բուժման ամենաարդյունավետ մեթոդը Չինաստանի բժիշկները համարում ենէլեկտրաշոկը: Նման բուժման արժեքը կազմում է մոտ 500 դոլար, ինչը հավասար է պետծառայողի մոտ 2 ամսվա աշխատավարձին:
«Channel 4» հեռուստաալիքի «Unreported World» հաղորդման լրագրողն այցելել է նման հիվանդանոցներից մեկը` հայտնելով, որ ցանկանում է բուժվել միասեռականությունից: Բժիշկը, լսելով լրագրողին, առաջարկել է էլեկտրաշոկը՝ որպես ամենաարդյունավետ մեթոդ:
«Երբ տղամարդ եք տեսնում, դուք ցանկություն և կիրք եք զգում: Իմ խնդիրն այն է, որ վերածեմ այդ զգացմունքները ցավի և սրտխառնոցի», - բացատրել է բժիշկը` «հիվանդին» նշանակելով նաև փսխում առաջացնող դեղահաբեր, որոնք անհրաժեշտ է ընդունել այն ժամանակ, երբ տղամարդու նկատմամբ լրագրողը սեռական ցանկություն կզգա:
Ցավոտ բուժման ավարտից հետո հոգեբույժներն առողջ են ճանաչել լրագրողին և դուրս գրել նրան:
Չինաստանում շարունակում են միասեռականների էլեկտրաշոկով բուժումը (տեսանյութ)
Չնայած այն հանգամանքին, որ 2001թ. միասեռականությունը հանվել է հոգեկան խանգարումների ցանկից, իսկ 2014թ. միասեռականության բուժման յուրաքանչյուր մեթոդ ճանաչվել է անօրինական՝ տեղական բժիշկները շարունակում են առաջարկել բոլոր ցանկացողներին ձերբազատվել այդ հիվանդությունից:
«Guardian»-ի փոխանցմամբ` բուժման ամենաարդյունավետ մեթոդը Չինաստանի բժիշկները համարում են էլեկտրաշոկը: Նման բուժման արժեքը կազմում է մոտ 500 դոլար, ինչը հավասար է պետծառայողի մոտ 2 ամսվա աշխատավարձին:

7or.am