Աշխարհ

09.10.2015 15:02


Էրդողանի այցը Ճապոնիա ուղեկցվել է տհաճ միջադեպերով

Էրդողանի այցը Ճապոնիա ուղեկցվել է տհաճ միջադեպերով

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի օտարերկրյա այցերը շարունակում են ուղեկցվել տհաճ միջադեպերով:

«ԱՐՑԱԽՊՐԵՍ»–ը հայտնում է, որ թուրքական «Հաբերլեր» լրատվականի փոխանցմամբ` հերթական միջադեպը տեղի է ունեցել Ճապոնիայում:

Էրդողանին դիմավորելու պաշտոնական արարողության ժամանակ ճապոնացի նախարարներից մեկն ուշացել է: Արարողակարգի պատասխանատուն ստիպված է եղել շտապ կերպով գտնել նրան և վազեցնելով բերել դիմավորման սրահ: Հետագայում ուշացած նախարարը, ով կանգնել է արարողակարգային սխալ տեղում, վերադասավորվել է և գտել իր ճիշտ տեղը: Թուրքիայի նախագահ Էրդողանը միայն զարմանքով հետևել է կատարվածին:

Էրդողանի՝ Ճապոնիա կատարած այցի ամենասկզբում ևս մի տհաճ միջադեպ էր տեղի ունեցել: Այն ինստիտուտում, որտեղ Էրդողանին հանձնվելու էր պատվավոր դոկտորի կոչում, հանձնման արարողությունից առաջ վատացել էր նվագախմբի անդամներից մեկը:

Մանրամասները՝ «ԱՐՑԱԽՊՐԵՍ»–ում։

Այս խորագրի վերջին նյութերը