Քաղաքական

09.10.2015 14:56


Թուրք զինվորականներ են գալու Հայաստան՝ ստուգումներ անցկացնելու

Թուրք զինվորականներ են գալու Հայաստան՝ ստուգումներ անցկացնելու

Միջազգային համաձայնագրի շրջանակում Թուրքիան զինվորականներ է ուղարկելու Հայաստան։ Այս մասին ասվում է Թուրքիայի Զինված ուժերի գլխավոր շտաբի հայտարարության մեջ։

Նշվում է, որ թուրք զինվորականները Հայաստան են գալու Եվրոպայում սովորական զինված ուժերի մասին պայմանագրի շրջանակներում։ Այստեղ նրանք մնալու են 3 օր՝ հոկտեմբերի 11-14-ը։

«Համաձայնագրի շրջանակներում Հայաստանում ստուգումներ կանցկացվեն: Թուրքիայի վերահսկիչ խմբի կազմում կլինի նաև Սլովակիայից զինծառայող: Ստուգումներն ավարտելուց հետո խումբը կվերադառնա Թուրքիա»,-ասված է հաղորդագրությունում։

Հիշեցնենք, որ Թուրքիան և Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ չունեն, և Թուրքիան փակ է պահում սահմանները։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը