Աշխարհ

09.10.2015 18:39


Յակուտիայում մամոնտի մորթ են գտել, որը հնարավոր է կլոնավորել (լուսանկար)

Յակուտիայում մամոնտի մորթ են գտել, որը հնարավոր է կլոնավորել (լուսանկար)

Յակուտիայի Լյախովյան կղզիներում գիտնականներին հաջողվել է հայտնաբերել մամոնտի մորթ, որը կարող է օգտագործվել նախնադարյան կենդանու կլոնավորման համար:

«Моя Планета»-ի փոխանցմամբ` «Հյուսիսային Օյկումենա» արշավախումբը ստեղծվել է դեռ ս.թ. օգոստոսին՝ Ռուսական աշխարհագրական ընկերության օժանդակությամբ:

«Լյախովյան կղզիները համարվում են մամոնտների մայրցամաքի կենտրոն: Այստեղ աշխարհում մամոնտների մնացորդների ամենամեծ կենտրոնն է, այդ իսկ պատճառով կետային հետազոտություններ անցկացնելու համար մենք ընտրել ենք հենց այս շրջանը», - ասել է արշավախմբի ղեկավար, Յակուտսկում Մամոնտի թանգարանի տնօրեն Սեմեն Գրիգորևը:

Ըստ կորեացի գիտնականների, ովքեր նույնպես ներգրավված են նախագծում` կենսունակ բջիջների առանձնացման միջոցով կլոնավորման համար մորթը հանդիսանում է ամենահարմար մասը: Բացի այդ, արշավանքի ընթացքում գիտնականներին հաջողվել է հայտնաբերել նաև գաճաճ մամոնտի ժանիք, դեռ չծնված մամոնտի էմբրիոնալ ատամ, ինչպես նաև տրոգոնտերյան մամոնտի ատամ:

7or.am


Այս խորագրի վերջին նյութերը