Ֆրանսիացի գեղեցկուհին զրկվել է տիտղոսից կիսամերկ սելֆիի պատճառով (լուսանկար)
Մեծ սկանդալ է հասունացել Ֆրանսիայում` կապված «Միսս Բրետան» գեղեցկության մրցույթի հետ:
Ինչպես տեղեկացնում է «Independent»-ը, մրցույթի առաջատարներից մեկը՝ 23-ամյա Էժենի Ժուրնեն, հեռացվել է առաջին տեղի համար պայքարից այն բանի համար, որ «Թվիթթեր» միկրոբլոգի իր էջում կիսամերկ լուսանկար է հրապարակել:
Ըստ ժյուրիի անդամների` նման քայլով կինը խախտել է էթիկայի կանոնները: Եվ չնայած այն հանգամանքին, որ լուսանկարում չեն երևում կնոջ մարմնի ինտիմ հատվածները՝ ժյուրին հայտարարել է, որ Ժուրնեն արհամարհել է մրցույթին մասնակցելու պայմաններից մեկը, համաձայն որի` մասնակիցը չպետք է նկարահանվի մասնակի մերկ կամ կասկածելի իրավիճակներում:
Ֆրանսուհու երկրպագուներին զայրացրել է ժյուրիի նման որոշումը: Շատերը նույնիսկ կոչ են արել բոյկոտել մրցույթը:

7or.am