Աշխարհ

09.10.2015 11:10


«Սիրիական ազատ բանակը» պատրաստ է Մոսկվայի և Դամասկոսի հետ երկխոսության

«Սիրիական ազատ բանակը» պատրաստ է Մոսկվայի և Դամասկոսի հետ երկխոսության

Սիրիական «Ազգային փրկության խմբի» կոորդինատոր և «Սիրիական ազատ բանակի» համահիմնադիր Ֆահդ ալ–Մասրին հայտարարել է, որ Փարիզում հանդիպել է ՌԴ ԱԳՆ փոխղեկավար Միխայիլ Բոգդանովի հետ։ Այս մասին գրում է «ՌԻԱ նովոստի»–ն։

«Մենք հանդիպել ենք Բոգդանովի հետ Սիրիայում ՌԴ դիրքորոշման հարցով։ Մենք՝ «Սիրիական ազատ բանակը», պատրաստ ենք հանդիպել ռուսական իշխանության և սիրիական ռեժիմի ներկայացուցիչների հետ»,–ասել է Մասրին։

ՌԴ ԱԳՆ–ն դեռևս չի հաստատել Մասրիի և Բոգդանովի հանդիպման մասին տեղեկատվությունը։

Ավելի վաղ ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը հայտարարել էր, որ «Սիրիական ազատ բանակը» պատրաստ է համագործակցել և ռուսական կողմի հետ քննարկել «Իսլամական պետության» դեմ պայքարի ուղիները։

Միևնույն ժամանակ, Կոնաշենկովն ընդգծել է, որ ռուսական ռազմական գերատեսչությունը բաց է շփումների համար և պատրաստ է քննարկել ցանկացած կառուցողական առաջարկ։

Նա նաև նշել է, որ արտասահմանյան գործընկերներին ուղղված ռուսական գերատեսչության կոչերը՝ հայտնել ԻՊ օբյեկտների կոորդինատները, անպատասխան են մնացել։ Չափավոր ընդդիմության հետ շփման փորձերը ևս արդյունքներ չեն տվել։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը