Կարծիք

09.10.2015 11:03


Ա՛յ տիկին, բա դու ե՞րբ ես աշխատում

Ա՛յ տիկին, բա դու ե՞րբ ես աշխատում

Լսե՛ք, այդ կինն ամբիոնից չի իջնում: Երբ նայում ես, բեմում է. ամբիոնը գրկած, բրոշկան դոշին` ճառում է ու ճառում է:
Ա՛յ տիկին, բա դու ե՞րբ ես աշխատում: Արդուկն էլ միացնում եմ, էլի քո ձայնն եմ լսում: Էդ Սփյուռքի նախարարությունը ստեղծվել է, որ դու բեմերից չիջնես ու հայրենասիրական բոցավառ ճառեր ասե՞ս:
Նկատե՞լ եք՝ Հրանուշն արդեն արևմտահայի առոգանությամբ է խոսում. լրիվ մտել է «ախպարի» դերի մեջ, որ սփյուռքահայության սիրտը շահի:
Էսքան էլ մազալու տիկին:
Ուրեմն, որտեղ ինչ կազմակերպվի` կենտրոնում Հրանուշն է: Բոլոր նախարարությունների ծրագրերն ու գաղափարները թռցնելով ու վերագրելով իրեն` անում է նույն բանը, ինչն արդեն արվել է:
Չեմ հասկանում՝ կառավարության ղեկավարը չի տեսնո՞ւմ, որ զուր փողեր են մսխվում:
Աշոտյանն ուսուցիչների համաժողով է անում, հաջորդ պահին Հրանուշը գլխին է հավաքում ուսուցիչներին ու էլի համաժողով անում:
Մշակույթի նախարարությունն արդեն երկրորդ տարին է, ինչ Կոմիտասին նվիրված փառատոն է անում, Հրանուշը դրսերից կանչում-բերում է մի քանի տնական խմբերի ու, իբր, Կոմիտասին նվիրված միջոցառում անում: Տո՛, ա՛յ կոմսոմոլկա, մի 50 տարի առաջ դու Կոմիտասին կղեր էիր համարում. դու ի՞նչ ես հասկանում Կոմիտասից, որ համերգ ես կազմակերպում:
Հետո էլ բարձրանում է բեմ, որ այդ մի քանի մոլորյալ սփյուռքահայերն իրեն «տարժեստվեննի» շնորհակալություն հայտնեն ու ծաղիկներ նվիրեն:
Մի քանի օր առաջ էլ տեսա, որ քիթը խոթել է Քաղշինի մեջ: Վազել էր Ճարտարապետի միջազգային օրվան նվիրված միջոցառմանը ու ամբիոնը բաց չէր թողնում: Դրսից եկած ճարտարապետներին իրենը համարելով` բոցաշունչ ճարտարախոսում էր...
Վայ, քո տունը շինվի, որ արդեն 6 տարի այդպես էլ չիմացար, թե որն է քո անելիքը կամ Գալուստի ասած` գործառույթները...

Կիմա Եղիազարյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը