Լրահոս

09.10.2015 10:54


Շղթայական ավտովթար Մյասնիկյան պողոտայում. երիտասարդը պնդում է, որ վնասվածքը ստացել է «պադեզդում» (լուսանկար)

Շղթայական ավտովթար Մյասնիկյան պողոտայում. երիտասարդը պնդում է, որ վնասվածքը ստացել է «պադեզդում» (լուսանկար)

Այսօր՝ հոկտեմբերի 9-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 05:20-ի սահմաններում Մյասնիկյան պողոտայում բախվել են «Վազ 2121» մակնիշի 32 ՕՏ 611 համարանաիշի, «Mercedes» մակնիշի 34 QZ 737 համարանիշի, «Վազ 2106» մակնիշի 47 TO 777 համարանիշի, «ԶԻԼ» մակնիշի 28 ԼՏ 116 համարանիշի, «Samand» մակնիշի 34 FM 030 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների, վթարի հետևանքով, բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան:

Դեպքի վայրում ՃՈ աշխատակիցները «Нива»-ի մեջ հայտնաբերել են արյան հետքեր, իսկ քիչ այն կողմ՝ գլուխը վիրակապված մի երիտասարդի: Վերջինս ոստիկաններին համոզում էր, որ ինքը վթարի հետ կապ չունի, այլ իր ընկերն է վարորդը եղել, իսկ ինքը վնասվածքը ստացել է իրենց շենքի մուտքի մոտ վայր ընկնելու հետևանքով, սակայն տեղում պարզվեց, որ ինքը եղել է «Нива»-ի մեջ, իսկ հետո պնդում էր, որ, ճիշտ է՝ ինքը մեքենայի մեջ եղել է, բայց վնասվածքը ստացել է Մասիվում՝ իրենց շենքի մուտքի մոտ: Նշված տեղեկությունը պարզելու համար ոստիկանության Նոր Նորքի բաժնում նյութեր են նախապատրաստվում: Իրավապահները ունեն լուրջ կասկածներ, որ վիրավորը ստում է և ակնհայտ երևում է, որ վնասվածքը ստացել է նշված ավտովթարից:

Մանրամասները՝ «shamshyan.com»–ում։

Այս խորագրի վերջին նյութերը