Աշխարհ

09.10.2015 10:35


ՌԴ և Ֆրանսիայի ԱԳՆ–ները քննարկել են կողմերի քայլերի համաձայնեցումն ԻՊ դեմ պայքարում

ՌԴ և Ֆրանսիայի ԱԳՆ–ները քննարկել են կողմերի քայլերի համաձայնեցումն ԻՊ դեմ պայքարում

ՌԴ նախագահի Մերձավոր Արևելքի և Աֆրիկայի երկրների հարցերով հատուկ ներկայացուցիչ, արտգործնախարարի տեղակալ Միխայիլ Բոգդանովը խորհրդատվություն է անցկացրել Ֆրանսիայի նախագահի դիվանագիտական խորհրդատու Ժակ Օդիբերի և Ֆրանսիայի արտգործնախարարության քաղաքական հարցերով ղեկավար Նիկոլյա դե Ռիվիերի հետ: Այս մասին տեղեկացնում է ՌԴ արտգործնախարարությունը:

Կողմերը քննարկել են Մերձավոր Արևելքում ձևավորվող ռազմա-քաղաքական իրավիճակը` շեշտը դնելով Սիրիայում և նրա շուրջ ստեղծված իրավիճակի, ինչպես նաև Լիբանանում և պաղեստինա-իսրայելական հակամարտության կարգավորման գործում տեղի ունեցող իրադարձությունների վրա:

Հանդիպման ընթացքում մանրամասն քննարկվել է նաև «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարում համատեղ գործողությունների համաձայնեցման խնդիրը:
Բանակցությունների արդյունքում հաստատվել է պաշտոնական Մոսկվայի և Փարիզի միջև մշտական քաղաքական երկխոսության անհրաժեշտությունը` կապված մերձավորարևելյան իրավիճակի հիմնարար հարցերի հետ:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը