-Թե ովքեր կլինեն ապագա խորհրդարանում, այսօր միանշանակ կանխատեսել հնարավոր չէ։ Հասկանալի է, որ իշխող կուսակցությունը կունենա իր ներկայությունը։ Նոր ուժերն ունեն հնարավորություն պայքարելու դրա համար,-հրավիրված մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է ՍԻՄ նախագահ Հայկ Բաբուխանյանը։ Նա նշել է, որ իր ղեկավարած կուսակցությունը ևս պայքարելու է առաջիկա խորհրդարանական ընտրություններում։
«ՀՀԿ-ի և ԲՀԿ-ի ներսում կա՞ արդյոք ներքին պայքար» հարցին Հ. Բաբուխանյանը պատասխանել է. «Այդ կուսակցություններում ես ներքին պայքար չեմ տեսնում, դրանք բավական մոնոլիտ են»։
Ինչ վերաբերում է «Ժառանգությանը», ապա բանախոսն ասել է. ««Ժառանգությունը» կորցրեց իր ունեցած ընտրողների վստահության պատճառը, փոշիացրեց այն' նախ չունենալով հստակ գաղափարախոսություն, ապա տրվելով թուրքերի և ադրբեջանցիների հետ տարբեր սիրախաղերին, և վերջապես ինքն իրեն խայտառակեց, երբ պարզվեցին ներսում կատարված այն տխուր իրավիճակները, որոնք այդտեղ կային»։
Անդրադառնալով Հայ ազգային կոնգրեսին' ՍԻՄ նախագահն ասել է, թե ՀԱԿ-ի ընտրազանգվածը զգալիորեն փոշիացվել է այն բանի հաշվին, որ որևէ հարցի շուրջ հստակ արտահայտված գաղափարախոսություն չկա։
-Ես ֆանտաստիկ լուրերի չեմ անդրադառնա, թող ՀԱԿ-ը երազի։ Կգա օրը, երազախաբ կլինի, կվերջանա,-ասել է Հ. Բաբուխանյանը՝ անդրադառնալով փորձագետներից մեկի կանխատեսումներին, թե ՀԱԿ-ը ներգրավված կլինի առաջիկա խորհրդարանում։
«Օրինաց երկրի» և Դաշնակցության վերաբերյալ էլ ՍԻՄ նախագահն ասել է, թե Երևանի ավագանու ընտրություններին նրանք անհրաժեշտ տոկոսը չհավաքեցին.
-Դրա համար էլ հենց իրենք էլ խոստովանում են, որ ունեն շատ անելիքներ, որպեսզի իրենց նախկին գործած սխալներն ուղղեն և նախապատրաստվեն նոր ընտրությունների։
Հայկ Բաբուխանյան. «Թող ՀԱԿ–ը երազի...»

7or.am