Լրահոս

19.11.2009 11:24

Զոյա Թադևոսյան. «Դա Վարդան Խաչատրյանի իրավունքն է»

-Դա Վարդան Խաչատրյանի իրավունքն է։ Նա կայացած քաղաքական գործիչ է։ Թե ինչպես նա կդրսևորի իր վարքագիծը քաղաքական դաշտում, դրա գնահատականը միայն նա պետք է տա։ Ես ի՞նչ իրավունք ունեմ գնահատականներ տալու,- մեկնաբանելով Վարդան Խաչատրյանի՝ ՍԴՀԿ անդամ դառնալու փաստը՝ «7օր»-ին ասել է «Ժառանգություն» կուսակցության նախկին անդամ Զոյա Թադևոսյանը։

Նա նաև տեղեկացրել է, որ «Ժողովրդի իշխանություն հասարակական քաղաքական նախաձեռնությունը», որը ստեղծվել է «Ժառանգություն» կուսակցությունից դուրս մնացած (հեռացվածներ և կուսակցությունն ինքնակամ լքածներ) 33 անդամների կողմից, հուշագիր է ստորագրել, որին ակտիվորեն անդամագրվում են հասրակական և քաղաքական գործիչներ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։