Աշխարհ

08.10.2015 16:35


Փորձում են բուժել աղջկան, ով օրվա մեջ 12 հազար անգամ փռշտում է (տեսանյութ)

Փորձում են բուժել աղջկան, ով օրվա մեջ 12 հազար անգամ փռշտում է (տեսանյութ)

Տեքսաս նահանգի 12-ամյա բնակչուհի Քեթլին Թորնին հազվագյուտ հիվանդությամբ է տառապում։ Նա չի կարողանում դադարել փռշտալ։ Այս մասին հայտնում է «ABC News»–ը։

Աղջիկը մեկ րոպեի ընթացքում փռշտում է միջինում 20 անգամ։ Դա նրան ուժգին ցավ է պատճառում։ Նա չի կարողանում ուտել, վատ է քնում և ստիպված է եղել դադարել դպրոց հաճախելուց։

«Դա անսպասելի է սկսվել։ Երեք շաբաթ առաջ ես վերադառնում էր կլարնետի պարապմունքից և հանկարծ սկսեցի փռշտալ։ Այդ օրվանից ի վեր՝ չեմ կարողանում կանգ առնել։ Ցավում են փորս և ոտքերս, քանի որ անընդհատ լարված եմ։ Նույնիսկ երազումս եմ տեսնում, որ փռշտում եմ»,–պատմել է աղջիկը։

Նրա հոր խոսքերով՝ մի անգամ իր դուստրը 45 րոպե անընդմեջ փռշտացել է։

Բժիշկները չեն հասկանում, թե պատճառը որն է։ Միայն ենթադրում են, որ խնդիրը կապված է նյարդային համակարգի հետ, բայց թե ինչպես բուժել աղջկան, չգիտեն։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը