Աշխարհ

08.10.2015 21:24


Սելֆին մատնել է մոլագարի գտնվելու վայրը

Սելֆին մատնել է մոլագարի գտնվելու վայրը

Ուշագրավ դեպք է տեղի ունեցել Իսպանիայի Մալագա քաղաքում: Ինչպես տեղեկացնում է «The Local»-ը, սելֆիի շնորհիվ իշխանություններին հաջողվել է ձերբակալել տևական ժամանակ փնտրվող հանցագործին, ով «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում հրապարակել է իր լուսանկարը:

Տղամարդը, ով մեղադրվում է բռնաբարության առնվազն 3 դեպքի մեջ, գործում էր հիմնականում քաղաքի ստորգետնյա ավտոկայանատեղիներում: Մոլագարը գողանում կամ բացահայտ լուսանկարում էր բռնաբարության զոհերի բանկային քարտերը կամ վարորդական իրավունքները՝ սպառնալով, որ եթե նրանք դիմեն ոստիկանություն, ինքը կգնա նրանց տուն:

Կանանց հարցաքննելու արդյունքում ոստիկանները կազմել են տղամարդու ֆոտոռոբոտը, սակայն հանցագործին գտնել չէր հաջողվում, այդ իսկ պատճառով ոստիկանները որոշել են փնտրել նրան սոցիալական ցանցերում: Որոշ ժամանակ անց ոստիկանության աշխատողներին հաջողվել է գտնել հանցագործին նման մի քանի տղամարդու, որոնց սկսել են հետևել: Արդյունքում՝ իսպանացիներից մեկը լուսանկար է հրապարակել, որում երևում էր նաև նրա հասցեն։ Ոստիկանությունը ժամանել է այդ հասցեով և մի քանի ժամ անց ձերբակալել հանցագործին: Նրա տանը հայտնաբերվել են ոստիկանություն դիմած կանանց անձնական իրերը:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը