Աշխարհ

08.10.2015 17:44


Քադիրովն Ավակովի խորհրդականին մեղադրել է ԻՊ համար երիտասարդներ հավաքագրելու մեջ

Քադիրովն Ավակովի խորհրդականին մեղադրել է ԻՊ համար երիտասարդներ հավաքագրելու մեջ

Չեչնիայի նախագահ Ռամզան Քադիրովը հայտարարել է, որ անպատասխան չի թողնի Ուկրաինայի ներքին գործերի նախարարի խորհրդական Անտոն Գերաշչենկոյի կոչերը՝ հրապարակել Սիրիայում Ռուսաստանի զորքերի մասին տեղեկությունները: Այս մասին տեղեկացնում է «Интерфакс»-ը:

«Ցանկանում եմ անդրադառնալ Ուկրաինայի ներքին գործերի նախարարի ոմն խորհրդական Անտոն Գերաշչենկոյի սադրիչ հայտարարություններին: Նրանց համար, ովքեր հասցեներ են փնտրում, հայտնում եմ, որ հանդիսանում եմ Ռուսաստանի ավիացիայի առաջին օդաչուն, որը հարվածներ է հասցնում Իբլիսյան պետության դիրքերին։ Եվ այժմ գտնվում եմ ղեկին՝ Սիրիայի երկնքում: Իմ հասցեն և հեռախոսահամարը հայտնի են», - հայտարարել է Քադիրովը` խոստանելով անուշադրության չմատնել ռուսական օդաչուների հասցեին հնչեցրած սպառնալիքները։

«Չեմ կասկածում, որ Գերաշչենկով ինչ-որ կերպ կապված է ԻՊ հետ: Կային տեղեկություններ, որ նա կարող է ներգրավված լինել այդ ահաբեկչական խմբավորման համար երիտասարդներ հավաքագրելու գործում: Ամեն դեպքում, իրական սպառնալիքները չեն մնա առանց ուշադրության: Եվ պատասխանը զգալի կլինի: Դրա համար կան թե՛ ուժեր, թե՛ միջոցներ», - զգուշացրել է Քադիրովը:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը